Armenia360 produces a continuously growing set of immersive 360 degree photographs

presented on Google maps (at present) and viewable via Desktop and mobile devices.


2018թ. մայիսի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովին մասնակցում էին հանրապետության գիտաուսումնական հաստատությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ (ոչ միայն դասախոսներ, ուսումնագիտական ոլորտի աշխատակիցներ, այլև ուսանողներ ու շրջանավարտներ):

Գիտաժողովն անցկացվեց հինգ բաժանմունքներում, այդ թվում նաև ԵՊՀ ԻՄ Բնական գիտությունների ֆակուլտետում։ ԲՆական գիտությունների ֆակուլտետում բացման խոսքով հանդես եկավ դեկան, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Մանվել Զաքարյանը։

ԵՊՀ ԻՄ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն․գ․թ․ Աննա Սմբատի Սիմոնյանը ներկայացրեց Armenia360Նախագծի շրջանակներում լայնամաստաբ քարտեզագրման առանձնահատկությունները թեմայով գիտական զեկույց․

Ներկայացվեց շրջիկ գործակալի խնդրի կիրառությունը նկարահանումների ժամանակ / ինչպես նաև լուսաբանվեց Հայաստանը 360 աստիճան տեխնոլոգիայով նկարահանման ժամանակ քարտեզագրման գործընթացը․


Ներկաները ծանոթացան Armenia360.org-ի աշխատանքներին և կայքին․


Կոնֆերանսի ավարտին պարոն Զաքարյանը մասնակիցներին տվեց հավաստագրեր