Armenia360 produces a continuously growing set of immersive 360 degree photographs
presented on Google maps (at present) and viewable via Desktop and mobile devices.
2018թ. մայիսի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
Գիտաժողովին մասնակցում էին հանրապետության գիտաուսումնական հաստատությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ (ոչ միայն դասախոսներ, ուսումնագիտական ոլորտի աշխատակիցներ, այլև ուսանողներ ու շրջանավարտներ):
Գիտաժողովն անցկացվեց հինգ բաժանմունքներում, այդ թվում նաև ԵՊՀ ԻՄ Բնական գիտությունների ֆակուլտետում։ ԲՆական գիտությունների ֆակուլտետում բացման խոսքով հանդես եկավ դեկան, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Մանվել Զաքարյանը։
ԵՊՀ ԻՄ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն․գ․թ․ Աննա Սմբատի Սիմոնյանը ներկայացրեց Armenia360Նախագծի շրջանակներում լայնամաստաբ քարտեզագրման առանձնահատկությունները թեմայով գիտական զեկույց․
Ներկայացվեց շրջիկ գործակալի խնդրի կիրառությունը նկարահանումների ժամանակ ինչպես նաև լուսաբանվեց Հայաստանը 360 աստիճան տեխնոլոգիայով նկարահանման ժամանակ քարտեզագրման գործընթացը․
Ներկաները ծանոթացան Armenia360.org-ի աշխատանքներին և կայքին․
Կոնֆերանսի ավարտին պարոն Զաքարյանը մասնակիցներին տվեց հավաստագրեր